Առուշ Առուշանյանի պատիժը խստացվել է

ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամաբ հսկողության վարչության պետ Լ․ Չարխիֆալակյանի և դտապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Քրեական դատարանի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է որոշումը, որով հանցանքների համակցման կանոններով մասնակիրոերն գումարելով՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկում: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մնացած մասով մնացել է անփոփոխ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։

«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման մեկ օրի դիմաց»,–նշել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել