Lիցենզիայի վավերապայմանները

Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.
6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանիպատկերով կնիքի դրոշմը:

Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները, իսկ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներինը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա:

Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել