Ինկասո հաշվարկների մասին

Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ:

Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ):

Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետևանք է, ապա հաճախորդի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել