Հենց նոր ինձ ու ընկերներիս ձերբակալեցին Հրազդանի կիրճում․ Արսեն Բաբայան

Թարմացված։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ իրեն բաց են թողել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս՝ կասկածում են»:

Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում:

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,-նշել է նա։

Ավելի ուշ Բաբայանը հավելել է․ «Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել