Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 8-ի որոշմամբ դադարեցվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի լիազորությունները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Նահապետյանի ներկայացրած հրաժարականի դիմումը։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Արտուշի Նահապետյանի կողմից 2025 թվականի հունվարի 3-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2025 թվականի հունվարի 8-ից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Արտուշի Նահապետյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ: