Ո՞ր դեպքերում երեխան կարող է բնակվել կալանավորված անձի հետ

Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։

Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ:

Երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հայտնում է իրավասու մարմիններին:
Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ իրավասու մարմինների կողմից երեխային վերցնելը` երեխան պահվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել