Ռուսաստանում կվերադառնան ձմեռային ժամանակին

Հունվարի 20-ին Ռուսաստանի պառլամենտի ներքին պալատին կներկայացվի ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրինագիծը:

Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի պետական դումայի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը  հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսատանը հավանաբար նորից կվերադառնա ամառային և ձմեռային ժամանակի հաշվարկման համակարգին,  ինչպես դա ընդունված է ամբողջ աշխարհում։

Կհասցնեն ադյոք պատգամավորները օրինագիծը ընդունել մինչև մարտի 29-ը, երբ ժամացույցի սլաքները աշխարհի երկրներում մեկ ժամ առաջ են տրվում, թե  ոչ, առայժմ պարզ չէ։

Սակայն «Իզվեստյա» թերթի Ռուսաստանի կառավարության աղբյուրը հաստատել է, որ ժամանակի հաշվառման նախկին համակարգին վերադառնալու մասին որոշումը փաստացի արդեն ընդունվել է, սակայն դա կիրականացվի միայն Օլիմպիական խաղերի ավարտից հետո, քանի որ սպորտային հաղորոդումների հեռարձակման ժամերը արդեն վաղուց հաստատվել են։   

Հիշեցնենք, որ 2011թ-ից սկսած Ռուսաստանում անփոփոխ գործում է ամառային ժամանակը։ Ժամանակի հաշվառման ամառային և ձմեռային համակարգը չեղյալ էր հայտարարել ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել