«Գալով այդ չափազանց դատապարտելի և տգեղ երևույթին․ երբ երեկ քաղաքապետի հայրը իր բառերով՝ արդեն բոլորիդ հայտնի, ևս մի անգամ արձանագրեց այն մասին, որ այն, ինչ մտածում են այս մարդիկ, խոսում և գործում են իրենց ընտանիքներում, ուղղակիորեն արտահայտում են հրապարակներում»,-նման կարծիք հայտնեց Բագրատ Սրբազանը այսօր՝ դեկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Սա աննախադեպ երևույթ չէ, հիշում եք՝ ժամանակներ առաջ ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում ու թքում, այսօր Երևանի քաղաքապետի հայրն է, և պատկերացրեք, որ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են տեղի ունենում։
Սա պարզապես արտաքին արտահայտված շերտն է։ Այս մարդկանց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, ընդհանուր առմամբ, սա ընդամենը պարզ, երևացող շերտն է։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդիկ թե՛ իրենց քաղաքակրթական, թե՛ իրենց բարոյագիտական, իրենց բոլոր արժեհամակարգով դեռևս գտնվում են փողոցում, ապրել են փողոցում և գտնվում են փողոցում։ Այս «փողոցային» իրականությունը մեր կյանքից պետք է վերանա»,-հավելեց Բագրատ Սրբազանը։