Մհեր Հայրապետյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախից։ Հիմա ապրում է Նոր Հաճնում, ասում է՝ երբ նոր էր եկել գիշերն անցկացրել է եկեղեցու բակում։ Հիմա արդեն բնակվում է վարձով հանրակացարանային շենքում, որտեղ կան կենցաղային մի շարք խնդիրներ։
Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նա ասաց, որ իրավական մի շարք խնդիրներ կան։
«Սկզբում պետք է ապահովել բնակարանով, նոր պահանջել, որ դառնանք ՀՀ քաղաքացի։ Եթե նայում ենք բնակարանային ապահովման ծրագրին, ես այն եմ հասկանում, որ մենք ցույց ենք տալիս, որ Ղարաբաղի հարց չի լինելու։ Եթե մարդիկ գրանցվեն և ստանան բնակարաններ, ստացվում է, որ Արցախի հարցը փակվում է»,-նշեց նա։
Մեր զուցակիցն առաջարկում է, որ թաղամասեր ստեղծվեն, համայնք ստեղծեն, նշանակեն համայնքի ղեկավար։
Մհեր Հայրապետյանը պատրաստվում էր մնալ Արցախում մինչև 2024 թվականի հունվարի մեկը՝ Արցախի Հանրապետության լուծարումը։
«Սեպտեմբերի 28-ին դուրս եկա։ Որոշում կայացվեց, որ բոլորը դուրս պետք է գան, կար անվտանգության խնդիր։ Իմ աչքերով տեսա՝ ինչպես են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, իրենց տեղնիկայով ռուսների հետ մտել Ստեփանակերտ։ Այդքանը տեսնելով՝ հասկացա, որ չկա անվտանգություն։ Մեքենայիս մեջ տեղ կար, բայց ոչինչ չեմ վերցրել, չէի կարողանում, մտածում էինք, որ էլի հետ ենք գալու»,-պատմում է նա։
————————
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։