«Ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի ժողովուրդ, ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից»:

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել