Ի՞նչ նպատակով է իրականացվում աուդիտը

Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ):

Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն), եթե աուդիտի արդյունքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող օգտագործողների համար:

Աուդիտը և աուդիտորական դիտարկումն աուդիտ իրականացնող անձին հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը, իսկ համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:

Աուդիտորական ծառայության իրականացումն առանց լիցենզիայի արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել