Վարորդին բերման են ենթարկել

Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ՝Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և դիմել փախուստի:
Նույն օրը երեկոյան, ժամը 22.00-ին, վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՃՏՀ քննության բաժին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել