Ընկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունի
Բարձր ջերմությամբ, թույլ և դժվարությամբ շարժվող․ հենց այսպես են վերջին անգամ ծառայակից ընկերները տեսել զինծառայող Նորիկ Մկրտչյանին։
2021 թվականից ընտանիքը լուր չունի զինվորից․ հստակ է մեկ բան՝ որդուն բանակ են ճանապարհել վերադարձի սպասումով։
«Բարձրանում ենք դիրքեր»,- մայիսի 14-ին մայրիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Նորիկը, ու դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։ Վարդենիսի դիրքեր էր բարձրացել՝ առաջին անգամ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։