Միացյալ Նահանգները երբեք կապ չի հաստատում առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ առաջարկելու համար։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Եթե վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ եք դարձել, ապա միջադեպի մասին հաղորդում ներկայացնելու կարգը կարող եք գտնել travel.state.gov կայքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։