Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն

Միացյալ Նահանգները երբեք կապ չի հաստատում առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ առաջարկելու համար։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Եթե վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ եք դարձել, ապա միջադեպի մասին հաղորդում ներկայացնելու կարգը կարող եք գտնել travel.state.gov կայքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել