Տեղեկություններ են ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի փողոցներից մեկում գտնվող նորակառույց շենքի երկրորդ հարկում, դեպքի վայր են մեկնել շտապօգնության և արտակարգ ծառայությունների խմբեր։
Iravaban.net-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ահազանգ է ստացվել Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկում հրդեհի վերաբերյալ, մի քանի մարտական հաշվարկ է մեկնել, հրդեհը մեկուսացվել է, այնուհետև՝ մարվել։
Նշվել էր, որ ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառ է հանդիսացել 3 կգ-անոց գաբազաբալոնն անփութությամբ օգտագործելը, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն, խոսնակը նշեց՝ նախնական տվյալներով հրդեհի հետևանքով գույք է այրվել։