«Սրա համար ժամանակ չունենք»,- ասել է ԱՄՆ-ի ոստիկանը և կրակել տղային

Ողբերգությունը տեղի է ունեցել Հյուսիսային Քարոլինա նահանգի Բոյլինգ Սփրինգս քաղաքում։ Այդ ճակատագրական օրը Վիդալների ընտանիքը ոստիկանություն էր դիմել իրենց 18 ամյա որդուն՝ Քեյթին, զսպելու խնդրանքով, քանի որ վերջինս պտուտակահանով զինված սպառնում էր իր ընտանիքի անդամներին: Նշենք, որ տղան տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ։ Այս մասին տեղեկացնում է CNN կայքը։

Տեղ հասած ոստիկանները հոսանքահարիչ սարքի մի քանի կրակոցով վնասազերծեցին Քեյթին։ Ծնողների խոսքով՝ իրենց որդին դրանից հետո պառկած էր հատակին, երբ հարևան Սաութփորթ քաղաքի ոստիկանական բաժանմունքից գործընկերներին օգնելու համար եկած ոստիկանը մտավ սենյակ։ Վերջինս, մոտենալով գետնին պառկած դեռահասին, ասաց․«սրա համար ժամանակ չունենք» կրակեց տղայի վրա։ Որդին մահացավ ծնողների ձեռքերում:

Ներկայումս նահանգի ոստիկանությունը փաստի վերաբերյալ ծառայողական քննություն է իրականացնում։ Դեռահասի վրա գնդակ արձակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։

ԱՄՆ-ում նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Քալիֆորնիա նահանգում ոստիկանները կանգնեցրել էին փողոցում խաղալիք ավտոմատով քայլող տղային։ 13-ամյա տղան ենթարկվել էր օրենքի պահապանների պահանջին և պառկել գետնին, սակայն դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել էին տղայի վրա:

Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսի լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել