Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով ավտոբուսի վարորդների բարձրացրած խնդիրները լուծելու շուրջ քննարկումներ սկսելու հարցին, նշել է, թե նման պայմաններում չեն պատրաստվում հարցեր քննարկել։
«Երբ շատ պայմանական ասած, եթե ինչ-որ մեկը մտածում է՝ պետք է ատրճանակը գա դնի քաղաքային ղեկավարության գլխին, ու ասի հենց հիմա աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք կրակի։ Ասելու ենք կրակի, մենք էլ տեսնենք այդ կրակելու հետևանքները ինչպես է վրա հասնում»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ կա խոսելու ձև, կա մթնոլորտ, և համապատասխան մթնոլորտում են պատրաստ քննարկումներ ծավալել։