Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոն 4-ամյա աղջիկ է տեղափոխվել, ով մահացել է:
Հայտնում են, որ երեխան ԲԿ է տեղափոխվել մանկապարտեզից։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ հիվանդանոցից ահազանգ են ստացել․ «Նախնական տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն, փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»։