«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»»․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ

Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ» վերադարձին նվիրված լսումների ժամանակ։

Նա ընդգծել է, որ եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։

«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե ​​հազար հայ վերադառնա Ղարաբաղի «ազատագրված» տարածքներ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել