Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ին հայտնեց, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 1 հոգի հոսպիտալացվել է․ «Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։46-ին, մարվել՝ 21։14-ին»։