Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, սիրված դասախոս Ռուբեն Ստեփանի Բեկյանը։ Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«․․․Հանճարեղ այս մանկավարժի հմուտ փորձով և հաղորդած կայուն գիտելիքով են դաստիարակվել բժշկական բազմաթիվ սերունդներ: Նրա ոգևորվածությունն ու սերը մասնագիտության հանդեպ, անսահման մարդասիրությունն ու անմնացորդ տրվելու հատկություններն օրինակ են ծառայել շատերին թե՛ մասնագիտության ընտրության, և թե՛մասնագիտության մեջ կայանալու հարցում:
Վշտակցությունս ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Հավերժություն» սգո սրահում՝ «Միքայելյան» հիվանդանոցի հարևանությամբ, ժամը՝ 17:00-20:00-ին»,-հայտում է նա: