Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նոյեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որով խորհրդական Սարո Հովսեփյանը պարգևատրվել է։

Որոշման մեջ ասվում է․

«ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սարո Հովսեփյանին ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով մարզպետի աշխատակազմի «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ» տնտեսագիտական հոդվածի տնտեսված միջոցների հաշվին»։

Մարզպետը հոկտեմբերի 31-ին մեկ այլ որոշում է ստորագրել, որով հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատակիցներն են պարգևատրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել