«Այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով»․ Փաշինյանը անդրադարձավ գերատեսչությունների ծառայողական ավտոմեքենաների խնդրին

«Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով, ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և առավոտն էլ էի դրանով զբաղված, և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա, և սա կացնային մոտեցում է, և համոզված եմ՝ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին, հիմա ստիպված պետք է կացինով կտրել»։

Խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, քանի որ կան ավտոմեքենաներ, որոնք չեն ծառայում անձնաց, այլ ծառայում են աշխատանքների, այսինքն՝ օպերատիվ աշխատանքի համար ակնհայտ է, որ շատ մեծ թվով մեքենաներ կան, էդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես, հնարավոր է՝ նույնիսկ ավելանա մյուս մեքենաների հաշվին»,-հայտնել է Նիկոլ Փաշինյանը այսօր տված հարցազրույցի ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել