Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

Դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դատարանի որոշման հետ համաձայն չեն․ «Մենք համարում ենք քաղաքական։ Հատկապես դատախազության մասով ուզում եմ արձանագրել, որ մարդիկ անգամ ասացին, որ տնային կալանքը համարում են ոչ բավարար։

Նրանց մոտեցումը պատժողական է, ոչ թե՝ խափանողական։ Մենք փաստարկված ներկայացրեցինք՝ եթե խափանման խնդիր ենք տեսնում, խափանման գործիքակազմ օրենքը լիուլի տալիս է, շատ ավելի մեղմ խափանման միջոցներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել