Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն․ եղանակի մասին

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      16.9°C (1973թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.5°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      6.6°C
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել