Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են․ ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

ԿԸՀ-ն նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գնունու Գևորգյանին։

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը։ Թափուր տեղի համար դիմել է 5 քաղաքացի։

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով ընտրել է Անի Խաչատուրի Դավթյանին որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել