«Ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, «ծնգծնգցնում» եմ, մի հատ վառվող լույս չկա»․ վարչապետ

«Դանիա, որ գնում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան՝ մեքենա։ Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից։ Բա դրա համար ենք քշում հեծանիվ, որ դուք էլ քշեք»,-այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են՝ վարչապետը, փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում։ Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, երբ ես քշում եմ, դուք խորը քնած եք, «ծընգծընգցնում» եմ, մի հատ վառվող լույս չկա։ Երբ որ ես հեծանիվ քշելը ավարտում եմ, դուք դեռ քնած եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել