ՀՀ ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 26 հարց։
Խորհրդարանի որոշմամբ հրատապ ընթացակարգով քննարկվում է 2025թ. պետական բյուջեի նախագիծը, որի մասին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։