Ի՞նչ կարգով են մաքսային մարմինները համագործակցում այլ անձանց հետ

Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին` նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:

Մաքսային մարմինները մաքսային գործի և օրենքով ու այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ:

Մաքսային մարմինները պարտավոր են ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն:

Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ և հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել