Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է․ իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այստեղ մեզ համար ընտրության հարց չկա, քանի որ Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է բոլոր ջանքերը գործադրի Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։
Իշխանությունն ակնհայտորեն եվրոպամետ է»,- ասել է նա։