Ինչ-որ ոստիկան զեկուցագիր է գրել, որ Հովհաննես Ավետիսյանը պահում է ապօրինի զենք. Արսեն Բաբայան

Հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանի փաստաբան Արսեն Բաբայանը ի պատասխան լրագորղի հարցի, ներկայացնում է, թե ինչպես և ի՞նչ հիմքով է ձերբակալվել իր վստահորդը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ավետիսյանը 2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել էր։ Խուզարկություններով (մեքենա և բնակարան) իր մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:

Ավելի վաղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանի անհիմն ձերբակալման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել