Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։

Հրամանագրում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել