Երկարամյա ծառայություն անցած զինծառայողները կրկին կկարողանան անցնել ծառայության՝ պահպանելով իրենց կենսաթոշակը․ նախագիծն ընդունվեց

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կեսնաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտնեց Արմեն Խաչատրյանը։

Ի՞նչ  է տալիս այս օրենքը․ այս օրենքով հնարավորություն է տրվում երկարամյա ծառայություն անցած զինծառայողներին կրկին անցնել ծառայության զինված ուժերում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը։ Օրենքով կենսաթոշակի անցած զինծառայողները կրկին կանցնեն զինծառայության միայն մի բացառությամբ, որ նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ ՊՆ նախարարի կողմից հաստատված զորամասերում․ «Սրանով կլուծենք շատ լուրջ կադրային ռեսուրսի խնդիր, հատկապես այն զորամասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում»։

Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից քվեարկության դրված նախագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 77 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել