«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ, ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Այսպես պետք է ընկալի պետությունը ինքը իրեն, և այսպես պետք է ընկալեն քաղաքացիները իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ նման համակարգային ընկալման բացակայությունն է պատճառը, որ ՀՀ ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 1990-ականների սկզբից հեռացան, հեռացել են և արտագաղթում են ՀՀ-ից։
«Այստեղ մնացածներից շատերը իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով, կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու։ Այսինքն այստեղ մնալը շատ դեպքերում նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքի հետ համակերպվելու հետ։ Երրորդ Հանրապետությունում ստեղծված այս սոցիալ հոգեբանությունը լրջագույն խնդիրներ է ստեղծել մեր երկրի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։