Քանի՞ դատապարտված անձ կա ՀՀ-ում, և որ տարիքային խումբն է գերակշռում

2023 թվականին ՀՀ-ում դատապարտվածների թիվը եղել է 2548-ը։ Նրանց մեծ մասը՝ 969-ը եղել են 30-39 տարիքային խմբում, 747-ը՝ 18-29 տարեկանների շրջանում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ըստ զբաղմունքի՝ նշված անձանց մեծ մասը՝ 1894-ը եղել են չաշխատեղ և չսովորող քաղաքացիներ, 154-ը եղել են զինվորական ծառայողներ։

Դատապարտված 2548 անձանցից 819-ը պահվում են Երևան քաղաքում, 324-ը՝ Լոռիում, 296-ը՝ Կոտայքում, մնացյալը՝ ՀՀ այլ մարզերում։

Դատապարտվածներից 1 547 մարդու նկատմամբ պատժատեսակ կիրառվել է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար, 352-ի նկատմամբ՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների պատճառով։

Դատապարտված անձանց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, 64-ը՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք։

Դատապարտվածների թվաքանակն ըստ հանցագործության օբյեկտների և պատժատեսակների՝ 2023թ-ին եղել է հետևյալը․ ազատազրկում է նշանակվել 385 անձի համար, տուգանք՝ 1 743-ի, հանրային աշխատանքներ՝ 229-ի, կարճաժամկետ ազատազրկում՝ 178-ի համար և այլ պատժատեսակներ։

Ազատազրկված դատապարտվածների թվաքանակի տոկոսային բաշխվածությունը ըստ ազատազրկման ժամկետների՝ տես նկարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել