Հոկտեմբերի 17-ին, ժամը 17-ին, Սիլիկյան թաղամասի 13 փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մի տան, ինչի հետևանքով 58-ամյա վարորդ Վաղինակ Ս.-ն մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: