«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն

«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից․

«Ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Հավելյալ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրվի»,-հաղորդում են ՔԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել