Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել