«Ինչքա՞ն կարելի ա էդ կենացներով՝ Վանից մինչև ծովից-ծով, գրողի ծոցը ուղարկելով, էդ հեքիաթները պատմելով»․ Ալեն Սիմոնյան

«Պարոն Խաչատրյան ջան, այդ փաստաթղթի մեջ և, ընդհանուր առմամբ, սահմանի մասին խոսելիս կա շատ կարևոր արձանագրում, որը պետք է արվի ու խորհուրդ կտամ՝ Դուք էլ խոսելիս դրա մասին անպայման նշեք․ ՀՀ և Ադրբեջանի քարտեզը, մետր առ մետր իրավական փաստաթղթերով հիմնավորված, գոյություն ունի։ Դա որևիցե մեկի կողմից բզկտելու, կամ ինչ-որ մեկի կողմից հնարելու հետևանք չի»,-այսօր՝ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում պատգամավոր Արթուր Խաչատրյանին դիմեց Ալեն Սիմոնյանը։

«Ամբողջությամբ կա այդ փաստաթուղթը։ Դե, հա անում ենք, նենց չի, որ հեշտ ա։ Ալմաթիի հռչակագիրը նաև նշում է, որ պետությունները անկախանում են իրենց Սովետական միության ադմինիստրատիվ քարտեզների հիման վրա։ Դա է հիմնավորումը, դա է հիմքը։

Ուզում եմ տիկին Մկրտչյանի ելույթին անդրադառնալ․ վերջապես 3 տարի անց տենց դեպի քաղաքական ելույթի ինչ-որ նման բան էր, որն ինձ շատ ուրախացրեց։ Նախ մեզ անվանում է իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա էդ իշխանությունը մեզ տվեց, թե խի չի ասում՝ չգիտեմ, երևի ամաչում ա։ Հետո՝ ինչքա՞ն կարելի ա էդ կենացներով՝ Վանից մինչև ծովից-ծով՝ գրողի ծոցը ուղարկելով, էդ հեքիաթները պատմելով։ Կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում էին, ինչ ուզում երկրում անում էին, կառավարում էին, հետո ասում էին՝ դե մեր դեմ խաղ չկա»,-ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել