Վթարային ջրանջատումներ կլինեն Սյունիքի և Արագածոտնի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ից ժամը 10.00-ից մինչև 26-ը ժամը 10:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խնձորեսկ,Խնձորեսկի Զ/Մ, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 24-ին ժամը 19:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կոշ, Դպրեվանք, Շամիրամ, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել