ԱՄՆ-ի դատարանը 2 հոդվածով մեղադրանք է առաջադրել Ռայան Ուեսլի Ռութին, ով կասկածվում է Թրամփի նկատմամբ 2-րդ մահափորձը կատարելու համար։
Այս մասին հաղորդում է CNN-ը։
Աղբյուրը հայտնել է նաև, որ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը իր հայտարարության մեջ խոստացել է օգտագործել «բոլոր հասանելի ռեսուրսները» նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ակնհայտ փորձի հետաքննության համար:
Գարլանդն ասել է, որ «Շարունակվում է հետաքննել նախկին նախագահ Թրամփի մահափորձը», և որ «մենք երախտապարտ ենք, որ նախկին նախագահը ապահով է»: