Ի՞նչ կարգապահական տույժեր կարող են կիրառվել ենթասպաների նկատմամբ

Ենթասպաների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նկատողություն.
բ) խիստ նկատողություն.
գ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում մինչև յոթ օր.
դ) նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.
ե) պաշտոնի իջեցում.
զ) ավագ ենթասպայի զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում.
է) ավագ ենթասպայի զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում` նրան փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.
ը) ժամկետից շուտ պահեստազոր արձակում.
Ինչպես նաև ենթասպայի, ավագ ենթասպայի զինվորական կոչումից զրկում` խաղաղ ժամանակ արձակելով պահեստազոր: Զինվորական ծառայության կին ենթասպաներին սույն կետի «գ» ենթակետում նշված տույժը չի տրվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել