Դատարանում գտնվող իրեղեն ապացույցները և դատական նիստում կողմերի ներկայացրած և իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները զննում են մեղադրանքի կողմը, պաշտպանության կողմը և դատարանը:
Եթե իրեղեն ապացույց ճանաչված առարկան ներկայացրել է կողմը` նա առաջինն է մասնակցում դրա զննությանը: Զննության ժամանակ իրեղեն ապացույցները նախագահողը կարող է ներկայացնել վկաներին, փորձագետին, մասնագետին: Այդ անձինք պարտավոր են դատարանի ուշադրությունը հրավիրել իրեղեն ապացույցի զննման ժամանակ հայտնաբերված և գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վրա: