Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նորակառույց դպրոցների օրինակով, տարեց տարի գույքի որակն ավելի է բարելավվում, քանի որ իրենք լրամշակում են տեխնիկական բնութագրերը։
«Մենք տրամադրում ենք ամբողջական նոր գույք նորակառույց դպրոցների և մանկապարտեզներին, դա վերաբերրում է թե՛ դասասենյակներին, թե՛ մնացյալ տարածքներին՝ ճաշարան, ուսուցչանոց։ Պետք է հատուկ շեշտադրեմ՝ հանդիսությունների սրահներն են նոր գույքով կահավորվում։ Պարտադիր ներառվել են նաև թենիսի սեղանները։ Հենց այս պահին այն դպրոցներին, որոնք ունեն ավագ դասարաններ, մենք ապահովում ենք հեծանիվներով, և մինչև սեպտեմբերի վերջ կանցկացվի վարչապետի գավաթը հեծանվավազքից, որը կլինի դպրոցական ֆորմատով»,-ասաց նախարարը։