Իրազեկում՝ հետվճարի տրամադրման գործընթացի վերաբերյալ

Մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի տրամադրման սեպտեմբեր ամսվա գործընթացը:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մեջ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի գերազանցում 5000 դրամը։

Կառավարությունն օգոստոսի 8-ին որոշեց կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել:

Միաժամանակ, շահառուներին հնարավորություն է տրվել այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։

Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։

«2024 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար (որոշումը 2024 թվականի հուլիսին ուժի մեջ մտնելու դեպքում կկիրառվի օգոստոս ամսին կատարած անկանխիկ գործարքների վրա և կվճարվի սեպտեմբերին) 2024 թվականին լրացուցիչ ծախս չի պահանջվի։ 2024 թվականի առաջին 6 ամսվա փաստացի տվյալներով շահառուների միջին ամսական թիվը կազմել է 211001, իսկ 1 շահառուի հաշվով հետվճարի չափը՝ 3300 դրամ՝ նախատեսված, համապատասխանաբար, 230000 շահառուի և 3700 դրամի փոխարեն»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել