«Գլխավոր դատախազ, դու սխալ ես հասկացել, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին կամ դրանից առաջ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր էր և իր վրա տարածվում էր ընդամենը այսքան անձեռնմխելիություն։ Դատախազությունը չէր հասկացել՝ ես դատավո՞ր եմ, թե՞ անդամ եմ, մի ինչ-որ մոլորության մեջ է, այս սահմանադրական փոփոխությունից հետո կարո՞ղ էր գալ և հրաժարվել։
Բազմիցս եմ ասել, ԱԺ ամբիոնից եմ ասել, բոլորին եմ գրել, շպարգալկա ուղարկել, Արդարադատության նախարարն էլ ա իր հերթին ասել, հենց էն օրը, երբ մեղադրանք ա առաջադրվել, վերցրեք մամուլը, նայեք։ Հետո տեսա՞ք, որ սխալ եք արել, ու ձեզ Սահմանադրությունն ա ասել, որ ես էդ ժամանակ անդամ եմ եղել։
Հիմա ի՞նչ են ասում․ Հրայր Թովմասյանը Սահմանադրությունն իր հագով ա կարել, էդ դո՛ւք եք իմ հագով կարել, էս իմ համար եք գրել, էդ դուք իմ համար գրեցիք, որ քրեական պատասխանատվությունից ազատեք։ Ուրիշ բան էին ուզում անեին, ուրիշ բան ստացվեց։
Ո՞վ ա եղել Հրայր Թովմասյանը քրեական հետապնդման ենթարկվելիս, հարց եմ տալիս, ո՞վ, ՍԴ անդամ, անձեռնմխելիության ի՞նչ ծավալ ա ունեցել, ամբողջական․ էդ ձեր մեկնաբանությունները հօդս են ցնդում, չկան, թղթի կտոր են, Սահմանադրություն չեն»,-ասաց ՍԴ դատավոր, մեղադրյալ Հրայր Թովմասյանն իր պաշտպանական ճառում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը սկսվել է երեկ և այսօր էլ շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում։