Ո՞ր ՔԿԱԳ մարմինը պետք է գրանցի ամուսնալուծությունը

Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում գրանցելու համար հիմք են հանդիսանում.
ա) ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար.
բ) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով.
գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքերում (երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելուց, կամ երբ ամուսինները ցանկանում են ամուսնությունը լուծել դատական կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ):

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է ամուսինների (ամուսիններից մեկի) բնակության վայրի կամ ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել