Հայաստանում ամուսնության տարիքային շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառության։ Նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ընդունվեց ամբողջությամբ։
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է։ Նա նշել էր, որ եզդիների մոտ վաղ ամուսնությունն ավանդույթ չէ։ Այժմ գործող ՀՀ օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե նրա զուգընկերոջ 18 տարին արդեն լրացել է և կա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի համաձայնությունը: