«Ինձ առաջարկվել է արժանապատվությունս նվաստացնող գործարք»․ Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը

«Էսպես ասեմ՝ սա շախմատային խաղ է, և իմ դիրքը վատ է, որովհետև ես ո՞վ եմ, ամենաթույլ կողմն եմ, ամբաստանյալն եմ, բայց կարևոր չէ, թե դու ինչ դիրքում ես, կարևոր է, թե ինչ ֆիգուր ես։

Ես Հրայր Թովմասյանն եմ՝ պարզ, հասարակ, սովորական մի իրավաբան։ Ես էստեղ եմ շատ պարզ պատճառով․ ինձ առաջարկվել է արժանապտվությունս նվաստացնող գործարք, ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք, ինձ առաջարկվել է մեղսակից դառնալ մեր երկիրը լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան շատ երկրների ճանապարհով տանելու մասնակից դառնալ։

Ինձ առաջարկվել է մասնակից դառնալ մի վառ ավանդույթի ներդրման՝ կամ ամեն իշխանությունից հետո դատական իշխանությունը հավատարմության երդում է տալու քաղաքական իշխանույթւոններին, կամ ամբողջությամբ փոխվելու է, պատասխանը եղել է մեկը՝ արժանապատվության ու արդարության հետ գործարքներ չեն կատարվում, խղճի հետ գործարքներ չեն կատարվում»,-ասաց ՍԴ դատավոր, մեղադրյալ Հրայր Թովմասյանն իր պաշտպանական ճառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել